Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայաստանի և Ադրբեջանի պատրաստ լինելու դեպքում Ֆրանսիան կսկսի նախապատրաստական աշխատանքները

Հայաստանի և Ադրբեջանի պատրաստ լինելու դեպքում Ֆրանսիան կսկսի նախապատրաստական աշխատանքները
17.07.2014 | 14:36

Եվ Հայաստանում, և Ադրբեջանում մտածում են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկի մասին: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Դեսպանի խոսքով՝ հենց կողմերը հայտնեն իրենց պատրաստակամության մասին, Ֆրանսիան կսկսի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսին Հայաստան և Ադրբեջան կատարած պաշտոնական այցելությունների ժամանակ նշել էր, որ Ֆրանսիան պատրաստ է կազմակերպելու երկու երկրների ղեկավարների հանդիպումը:

Դիտվել է՝ 719

Մեկնաբանություններ